Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Վերականգնվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը

Վերականգնվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը
21.07.2020 | 17:59

ԿԳՄՍ նախարարությունը, կարևորելով հայ գրականության հանրահռչակման քաղաքականությունը, ձեռնարկել է քայլեր, որոնց արդյունքում վերականգնվել են «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի իրականացման համար այս տարի նախատեսված ֆինանսական միջոցները:


Դրամաշնորհին կարող են դիմել արտերկրի հրատարակչությունները՝ հայ դասական և ժամանակակից գրականությունը թարգմանաբար հրատարակելու համար։ Նախարարությունն աջակցում է հայտով ներկայացրած նախագծերին՝ հատկացնելով գրքի թարգմանության գումարը։


Ծրագրով մինչև այսօր աջակցություն է ստացել 29 գրքի հրատարակման հայտ՝ 15 լեզվով (Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»՝ լատվիերեն, հոլանդերեն, գերմաներեն, լիտվերեն, Կոմիտասի «Նամակները»՝ անգլերեն, Րաֆֆու «Խենթը»՝ շվեդերեն, ալբաներեն, Արամ Պաչյանի գրքերը՝ անգլերեն, բուլղարերեն, ուկրաիներեն, Գուրգեն Խանջյանի գործերը՝ ալբաներեն, մակեդոներեն, Ալեքսանդր Թոփչյանինը՝ սերբերեն, լատվիերեն, Կարինե Խոդիկյանի, Գրիգի, Սուսաննա Հարությունյանի գրքերը՝ անգլերեն, Հրաչյա Սարիբեկյանինը՝ մակեդոներեն, Վարդան Գրիգորյանինը՝ ուկրաիներեն, Հրանտ Ալեքսանյանինը՝ խորվաթերեն և այլ գրքեր)։

Դիտվել է՝ 6983

Մեկնաբանություններ